Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք, որը ստեղծվել և գործում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի (այժմ՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենք) պահանջներին համապատասխան:
Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև այս կայքում:
Հրապարակային ծանուցում հրապարակող անձը կայքից ներբեռնում է ձևը, լրացնում է այն և էլեկտրոնային կրիչով ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
Էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում հրապարակային ծանուցում հրապարակող անձը լրացնում է պահանջվող տվյալները կայքի Էլեկտրոնային դիմում բաժնում:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կայացված վարչական որոշումներ

Ավտոկայանատեղի տեղական տուրքը վճարած չլինելու փաստով Երևանի քաղաքապետարանի կողմից կազմված իրավախախտումներ

ՀՀ Տրանսպորտային տեսչության կողմից թեթեւ մարդատար տաքսի-ավտոմոբիլներով ուղեւորափոխադրում իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ կազմված վարչական որոշումներ
Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք